Պատկանյան Ռափայել Գաբրիելի Գամառ Քաթիպա (8.11.1830 Նոր Նախիջևան - 26.8.1892 Նոր Նախիջևան) բանաստեղծ արձակագիր հասարակական գործիչ: Գ. Պատկանյանի որդին:

Սկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում 1843-49-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1850-ին մեկնել է Թիֆլիս:

Առաջին ստեղծագործությունները՝ Պանդուխտ հայ ի Փարեզ Զարմայր Նահապետի մահը (պոեմներ) Առավոտյան երգ շինականաց Երեկոյան երգ շինականաց (բանաստեղծություններ) լույս են տեսել 1850-51-ին Արարատ շաբաթաթերթում: Առաջին պոեմում Պ. հայ պետականության վերջին ներկայացուցիչ Լևոն IV-ի կերպարը նույնացրել է հայրենիք ազգ ազգային ինքնագիտակցություն գաղափարների հետ առաջ քաշել հայրենիքի անկախության Հայաստանը օտար լծից ազատագրելու խնդիրները: Երկրորդ պոեմը որ անտիկ շրջանի պատմությունից վերցված դրվագ է դարձյալ վերածվում է հայրենիքը գովերգող պատգամի:

Նա հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից մեկն է:

Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.