<span style=color: rgba(31 73 125 1)>Ղազարոս Աղայան (1840<span style=color: rgba(31 73 125 1)> - 1911<span style=color: rgba(31 73 125 1)>թթ.) հայ գրող մանկավարժ հրապարակախոս: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ Բոլնիս-Խաչեն (այժմ Վրաստանում) հայաբնակ գյուղում և ապա Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ Մեկ տարի սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ: Դասավանդել է Ախալցխայի Ալեքսանդրապոլի Երևանի Շուշիի դպրոցներում: 1861-62 թթ.-ին եղել է գրաշար Թիֆլիսում 1862-67 թթ.-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: 1867 թ.-ին վերադարձել է հայրենիք:
<span style=color: rgba(31 73 125 1)>Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած Վերնատուն գրական խմբակի եռանդուն անդամներից էր նրա նահապետը:  Աղայանը գրել է բանաստեղծություններ հեքիաթներ վիպակներ:
<span style=color: rgba(31 73 125 1)>Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Նրա պոեզիայում առանձնանում են Հիշողություն Ճախարակ Սերմնացան Մանուշակ բանաստեղծությունները Տորք Անգեղ պոեմը:Իսկ  արձակ գործերից հայտնի են Արություն և Մանվել Երկու քույր վեպերը: 
<span style=color: rgba(31 73 125 1)>Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի Անահիտը Արեգնազանը Հազարան բլբուլը Վիշապին հաղթողը Եղեգնուհին և այլն:
<span style=color: rgba(31 73 125 1)>Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:
Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.