<p>Րաֆֆի (Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի) - նշանավոր հայ գրող հրապարակախոս հասարակական գործիչ։ Ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։&nbsp;Հետագային 1847-ին մեկնած է Թիֆլիս ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում: Այնուհետեւ ուսանել է ռուսական պետական գիմնազիայում ։&nbsp;</p><p>Վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին` Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի անդադար և անընդհատ նախապատրաստությունը։</p><p>Խաչագողի հիշատակարանը (1869-70 հրտ. 1882-83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության մարդատյացության ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ &nbsp;Հետևաբար մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։</p>
Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.