<pre spellcheck=false>Խաչիկ Դաշտենց (մայիսի 25 1910 Դաշտադեմ Բիթլիսի վիլայեթ Օսմանյան կայսրություն - մարտի 9 1974 Երևան Հայկական ԽՍՀ ԽՍՀՄ) հայ խորհրդային գրող բանաստեղծ արձակագիր թարգմանիչ բանասեր։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ էր 1934 թվականից։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967): Բանասիրական գիտությունների թեկնածու։ Դաշտենց գրական անունը ստացել է հայրենի Դաշտադեմ գյուղի անունից։&nbsp;&nbsp;Խաչիկ Դաշտենցը միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ամերիկյան մանկատանը։ Ուսուցչությամբ է զբաղվել ՀԽՍՀ Լենինականի գավառի Հոռոմ և Սառնաղբյուր գյուղերում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը (1932 թ.) Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը (1940 թ.)։ 1932-1934 թթ. որպես բաժնի վարիչ աշխատել է Ավանգարդ թերթի խմբագրությունում։ Խաչիկ Դաշտենցը 1940-1941 թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանում 1941-1948 թթ.՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում 1960-1966 թվականներին՝ Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Բայրոնը և հայերը խորագրով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1965-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել նրա Խոդեդան վեպը (Երևան 1961) և Ռանչպարների կանչը վիպասքը (Մոսկվա 1984)։ Խաչիկ Դաշտենցը մահացել է 1974 թ. մարտի 9-ին Երևանում։&nbsp;</pre>
Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.