Րաֆֆի (Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի) ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հետագայում՝ 1847-ին մեկնել է Թիֆլիս ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում: Այնուհետև ուսանել է ռուսական պետական գիմնազիայում ։

Րաֆֆին հայ ժողովրդի ազգային հպարտություններից է: Նրա ստեղծագործությունը մեր դարավոր մշակույթի ու գրականության ամենահետաքրքրական ինքնատիպ ու մնայուն էջերից մեկն է: Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը կապված 1877 - 78-ի ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։

Դավիթ Բեկ (1882) վեպն արտացոլում է XVIII դ. սկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։

Վեպում Րաֆֆին իր գլավոր ուշադրությունը սևեռել է հայ ժողովրդի մղած պայքարի վրա՝ ընդդեմ պարսկական լծի: Դավիթ Բեկ վեպը հայրենասիրության մարմնացում էր հեղինակի և՛ պատմական առաջավոր հայացքների և՛ նրա լավագույն իղձերի ու տենչանքների արտահայտությունը:

Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.