<p>Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում։&nbsp;&nbsp;</p><p>Մուրացանի ստեղծագործությունը հայ դասական գրականության ամենաինքնատիպ էջերից է։ Ասպարեզ մտնելով հայկական ռոմանտիզմի բուռն վերելքի շրջանում՝ նա մշտապես հավատարիմ մնաց գեղարվեստական իր վաղ նախասիրություններին և դարձավ հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր դեմքը։ Գեղարվեստական ոլորտների մեջ առնելով հայկական իրականության բոլոր բնագավառները՝ նա վավերացրեց մի ամբողջ պատմաշրջան և արձագանքեց ազգային ու սոցիալական իրադարձություններին։ </p><p>&nbsp;</p><p>Մուրացանը ուրույն դիրքորոշում ուներ 1880-ական թթ սուր բնույթ ստացած հասարակական հոսանքների գաղափարական պայքարում։ Նա լիբերալիզմի գաղափարախոսներին ովքեր ազգի պահպանության հիմքը համարում էին նյութական հարստությունը&nbsp;հակադրում էր բարոյական հարստություն տեսակետը մերժում այն ամենը ինչ դեմընթաց էր ազգային միասնության և ավանդական կեցության գաղափարին։ Կրոնական այլադավանությունը ըստ նրա նույնպիսի չարիք է ինչ և կուսակցական բաժանումը։ Արմատական ռեֆորմներն ու հեղափոխական վերաշրջումները չընդունելով՝ Մուրացանը երկյուղ ուներ թե այդ ամենը կարող է խարխլել ազգային գոյականության հիմքերը՝ եկեղեցին ընտանիքը ազգային ավանդական սովորույթներն ու բարքերը։ Այս իրողությունը որոշակի ուղղություն է տվել Մուրացանի ստեղծագործությանը՝ դրան հաջորդելով բացահայտ միտումնավորություն։&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իմ կաթոլիկ հարսնացուն վեպում նա արծարծել է եկեղեցադավանաբանական հարցեր քննադատել կաթոլիկ հայերի բարոյական վարքագիծը։</p>
Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.