<p>Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում: Նրա ստեղծագործությունների շարքում յուրահատուկ տեղ են գրավում պատմական թեմաներով գրված գործերը:</p><p>Իբրև&nbsp;իր ժողովրդին ջերմորեն սիրող հեղինակ՝ նա&nbsp;ամեն մի գործ ստեղծելու ժամանակ&nbsp;աչքի առաջ ունեցել է հայ ժողովուրդը նրա անցյալը նրա պատմությունը նրա տխուր ներկան: Անդրեաս երեց պատմական վիպակը&nbsp;գրվել է 1895 թվականի հայկական ջարդերի առիթով։ Վիպակում պատկերված է պարսկական տիրապետության դժոխքը 17-րդ դարի առաջին քսանամյակում: 1617 թվականին Երևանից վերադառնալիս Շահ-Աբբասը ձեռնարկում է մի այցելություն դեպի Ագուլիս և այդ այցելության դրա հետ կապված դեպքերի նկարագրությանն էլ նվիրված է երկը։ Վիպակի բուն գործողությունն սկսվում է մանկաժողով անելու նպատակով: Մանկաժողովը ասում է Մուրացանը մի գարշելի հարկի տեսակն էր պարսիկ տիրապետներից սահմանված։ Նրանք իրենց հպատակներից դրամով և թանկագին իրերով հարկ ժողովելուց զատ խլում էին նրանցից և գեղեցիկ աղջիկներ ու մանկահասակ սիրունատես տղաներին և ուղարկում իրանց հարեմները:</p>
Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.