Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան) ծնվել է 1867 թ. Թիֆլիսում: Գրողի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը գեղարվեստական վարպետությունը։ Նրա լեզուն ժամանակի հայերենի բարձրակետն է ստեղծագործությունը ամբողջությամբ վերցրած հայ արձակի մի նոր աստիճանը։

Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 80-ական թթ։ Նա բազմաժանր հեղինակ է սկզբնական շրջանում գրել է բանաստեղծություններ ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը Ես և նա) ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ Մայինի գանգատը (չի պահպանվել) Մեղր և ճանճեր (1886) Եղբայր (1887) պիեսները։ 1886-ից գրել է վեպեր վիպակներ։

Պատմվածքներում  գրողի նախասիրությունը քաղաքային կյանքի պատկերումն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը տգիտությունը (Սաքուլն ուխտ գնաց 1889 Ինչպես բժշկեցին 1889) վայրագությունն ու կոպտությունը հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների որոնք մանկություն չունեն կանանց որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։

Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.