Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում:Նրա ստեղծագործությունների շարքում յուրահատուկ տեղ են գրավում պատմական թեմաներով գրված գործերը:

Իբրև իր ժողովրդին ջերմորեն սիրող հեղինակ՝ նա ամեն մի գործ ստեղծելու ժամանակ աչքի առաջ ունեցել է հայ ժողովուրդը նրա անցյալը նրա պատմությունը նրա տխուր ներկան: Պատմական անցյալի իրադարձությունները դարձնելով գեղարվեստական երկերի նյութ Մուրացանն արտահայտում է իր ջերմ սերը հայրենիքի նկատ֊մամբ և արձագանքում ժամանակի հուզող հարցերին մասնավորաբար հայ ժողովրդի ազգային-ազտագրական պայքարին։ Հայտնի է որ ժողովուրդը պատմության հերոսական դրվագների մեջ տեսնում է իր կենսունակության և ուժի ապացույցներ. հերոսական պատմությունը նրան մղում է նոր սխրագործությունների:

Մուրացանի ստեղծագործությունների գլուխգործոց Գևորգ Մարզպետունի պատմական վեպի նյութը վերցված է 10-րդ դարի իրադարձություններից։ Գևորգ Մարզպետունին միավորելով հայ իշխաններին մի շարք հաղթանակներ է տանում արաբների դեմ և օգնում Աշոտ Երկաթ թագավորին Հայաստանն ազատելու արաբական հրոսակներից որից հետո էլ երկրում հաստատվում է հարյուրամյա խաղաղության ժամանակաշրջանը:

Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.