Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում: Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելու տարիներին էլ կատարել է գրական առաջին փորձերը: Իր հայրենի երկրին նրա մարդկանց բնությանը հող ու ջրին անսահմանորեն նվիրված մարդն ու քաղաքացին մեծ գրողն ու արվեստագետը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին...

1927թ. լույս է տեսել նրա Մթնաձոր ժողովածուն որտեղ նա պատկերել է հայ գյուղաշխարհի իրական կյանքը գյուղաշխարհ որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն մարդկային հոգու անբիծ մաքրություն մյուս կողմից` դառնություն ու ցավ խավար ու տգիտություն:

Մթնաձորը մեծ աշխարհից կտրված մի ուրույն աշխարհ է որտեղ մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից և որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում:

Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով որոնց մեջ այնուամենայնիվ ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով:

Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:

Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.