<p>Ալեքսանդր Շիրվանզադեն (իսկական անունը` Ալեքսանդր Մինասի Մովսիսյան Շիրվանզադե` Շիրվանի որդի) ծնվել է 1858թ. ապրիլի 18-ին Շամախիում (Ցարական Ռուսաստան այժմ Ադրբեջանի տարածք): Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և ընտանիքին օգնելու նպատակով մեկնել Բաքու իսկ 1883-ին &nbsp;տեղափոխվել&nbsp;Թիֆլիս:</p><p>&nbsp;</p><p>Ա. Շիրվանզադեի ստեղծագործությունների գլուխգործոցը Քաոս վեպն է որը լույս է տեսել 1898-ին: 1896-1897 թվականներին կրկին ուսումնասիրելով&nbsp;Բաքվի կյանքը՝ հեղինակը գրել է. Միջավայրն արտաքուստ փայլուն էր ներքուստ՝ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր գոյացել էր մի այլանդակ քաոս ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը:&nbsp;Վեպում պատկերվել&nbsp;է արդյունաբերական &nbsp;քաղաքը ազատ ձեռնարկատիրական հարաբերությունների հաստատումը բարոյական արժեքների անկումը և ստեղծվել սոցիալ-հոգեբանական սուր բախումների տեսարաններ ինչպես նաև քննվել մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները:&nbsp;&nbsp;</p>
Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.