Գաբրիել Սունդուկյանը ծնվել է 1825 Թիֆլիսում առևտրականի ընտանիքում: Նա մեծ դրամատուրգ էր և հասարակական գործիչ ինչպես նաև ռեալիզմի սկզբնավորողներից մեկը հայ գրականության մեջ:

1852 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը` թեկնածուի գիտական աստիճանով:

Սունդուկյանի առաջին գործը Գիշերվան սաբրը խեր է (1863 թ.) վոդևիլն է: Հետագա տարիներին գրել է Պեպո (1876 թ.) Խաթաբալա (1881 թ.) Քանդած օջախ (1882 թ.) Էլի մեկ զոհ (1884 թ.) Ամուսիններ (1888 թ. գրական լեզվով միակ երկը) Սեր և ազատություն (1909 թ.) Կտակ (1912 թ.) և այլ կատակերգություններ Բաղնըսի բողչա (1889 թ.) Օսկան Պետրովիչը էն կինքումը (1899 թ.) Եվայլն կամ Նոր Դիոգինես (1907 թ.) վոդևիլները:

Սունդուկյանի ստեղծագործության և ընդհանրապես հայ թատրոնի տարեգրության մեջ բեկումնային է եղել 1871 թ-ի ապրիլի 30-ը: Այդ օրը Թիֆլիսի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է Պեպոն. Պեպոյի դերակատարն անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր:

Ի դեմս ձկնորս Պեպոյի և նրա շրջապատի մարդկանց (Շուշան Կեկել Գիքո Կակուլի)` Սունդուկյանը թատրոն է բերել հալալ աշխատանքով մի կերպ գոյատևող հասարակ աշխատավորների կերպարներ որոնց համար խիղճը վեհանձնությունը բարությունը բարոյական անսակարկելի հատկանիշներ են: Պեպոն որն իր միջավայրի ծնունդն է իր խավի հոգեբանության կրողը որին անհասկանալի են Զիմզիմովի և նրա նմանների անազնիվ արարքները ի վերջո դատ է սկսում ուրիշի աշխատանքը յուրացնողների դեմ՝ պաշտպանելու իր ոտնահարված արժանապատվությունը արդարությունն ու ճշմարտությունը:

Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.