Հրաչյա Քոչար (1910-1965 թթ.) հայ արձակագիր հրապարակախոս: Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։Առաջին պատմվածքը՝ Խաջե լույս է տեսել 1931 թ.-ին։ 1941-1945 թվականներին մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1946-1951 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար Սովետական գրականություն ամսագրի խմբագիր։ 1954 թվականին Ոզնի երգիծական հանդեսի խմբագիրն էր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ 1964 թ.-ին տպագրված Նահապետը վիպակը համաժողովրդական տառապանքների պատմությունն է նրա բախտի տարեգրությանը և բնավեր մարդու հին ու նոր կյանքի հարցերը: Մութ անդունդ աչքերով գլխավոր հերոսն անցել է յուրայիններին նյութված բազում մահերի միջով: Նրա անհատակ աչքերը տեսել են կնոջ ու երեխաների սպանդը դուստրերի անպատվությանը: Գիշեր թե ցերեկ ծորում են հուշն ու հիշողությունը կոտորակում Նահապետի վիրավոր միտքն ու հոգին:
Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.