Վախթանգ Անանյանը ծնվել է (1905-1980 թթ) Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թ - ին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը բայց ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.- Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը որի գրկում ես մեծացել եմ։Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը ստեղծեց հայ արձակի մնայուն արժեքներ։ Սևանի ափին և Հովազաձորի գերիները վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ հրաշքների մի նոր գանձարան որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում են բերել հեղինակին։1934 թ.-ին հրատարակվեց Որս պատմվածքների ժողովածուն որը ամբողջությամբ նվիրված է բնությանը և ընթերցողը ճանաչեց նրան որպես հայրենի բնությունը հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով նկարագրող հեղինակի։Վ. Անանյանի Որսորդական պատմվածքներ ժողովածուն նույնպես նվիրված է հայրենի բնությանը սակայն այստեղ ի հայտ է գալիս բնություն - մարդ կապի գեղարվեստական մարմնավորումը։ Պատմվածքների հիմքում ընկած է մայրական սիրո զգացումը։ Մանկուց մորը կորցրած գրողը որ բնությունից է ստացել մոր կարոտն ու ջերմությունը հաճախ է մտախոհ խորհում՝ մոր սիրտը մեկ է. կուզե մարդ լինի կուզե կենդանի։
Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.