Հայ գրող հրապարակախոս Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյանը ծնվել է (1822-1888թթ.) Կոստանդնուպոլսում: Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ 1848 թվականին մեկնել է Փարիզ ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը միաժամանակ դասավանդել է Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում: 1852 թվականին Ծերենցն ավարտում է Պիզայի համալսարանը 1853 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս հանդես եկել կրթա-դաստիարակչական գործունեությամբ ինչպես նաև  զբաղվել հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով: Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա հալածվել քաղաքական գործնուեության համար։

1876 թվականին Ծերենցը բժշկի պաշտոնով մեկնել է Կիպրոս։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Թիֆլիսում։ Այդ շրջանում նա եղել է Վանում Ալաշկերտում Բասենում և այլուր բժշկական օգնություն ցույց տվել բնակչությանը։

1879 թվականին Ծերենցը հրատարակել է Երկունք Թ դարու պատմական վեպը։ Հայրենիքի ազատագրման համար արաբական խալիֆայության դեմ հանդես է գալիս ժողովրդի մարդը՝ Խութեցի Հովնանը։ Նա ոտքի է հանում ժողովրդին՝ վերականգնելու Բագրատունյաց պետականությունը։ Ազնվականությանն անվանելով բազմագլխյան վիշապ՝ Հովնանը գտնում է որ երկրի անկախության գլխավոր հենարանը ժողովրդոց բանակն է։ Հովնանի կերպարում հեղինակն ընդգծել է անձնազոհության անշահասիրության մարդկային առաքինության բարձր հատկանիշները։ Վեպն ավարտվում է երկունքից ծնվող լավատեսությամբ. հաղթում է ժողովուրդը՝ վերականգնելով երկրի անկախությունը։

Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.