Մխիթար Գոշ (1120-ական թթ Գանձակ (Գարդմանք) - 1213թ. Նոր Գետիկ)՝ հայ մտածող-գիտնական օրենսդիր առակագիր հոգևորական մանկավարժ հասարակական գործիչ։ Գոշի առականերով 12-րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը: Նրա իմաստության համբավն այնքան է հռչակվել որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում: Վարդան Այգեկցին Մխիթար Գոշի կրտսեր Ժամանակակիցն է միջնադարյան հայ աստվածաբան մատենագիր առակագիր քարոզիչ հասարակական գործիչ։ Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում: Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին: Իր Խրատական ճառերում նա վերամշակել օգտագործել է Եզոպոսի և այլ գրավոր առակներ ինչպես նաև` հայ ժողովրդական առակները ու զրույցները որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներ նովելներ են զվարճալի անեկդոտներ և խրատական փոքրիկ պատմություններ:
Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.