Հայ արձակագիր դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն ( Շիրվանզադե` Շիրվանի որդի) ծնվել է 1858 թ. Շամախիում: Սովորել է տեղի հայկական թեմական և ռուսական գավառական երկդասյա դպրոցներում: 1875թ. մեկնել է Բաքու և 3 տարի աշխատել որպես գրագրի օգնական: Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը: 1878թ-ից թղթակցել է հայկական և ռուսական մամուլին և կատարել գրական առաջին փորձերը: 1883թ. տեղափոխվել է Թիֆլիս: Նույն թվականին Մշակ թերթում տպագրվել է նրա առաջին պատմվածքները իսկ 1886-91թթ. եղել է Արձագանք պարբերականի քարտուղարը որտեղ տպագրել է Ֆաթման և Ասադը (1888թ.) Տասնուհինգ տարի անց (1890թ.) նովելները և այլ ստեղծագործություններ: Շիրվանզադեն մահացել է 1935 թ. Կիսլովոդսկում թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.