Ակսել Բակունց (Ալեքսանդր Թևոսյան 1899 - 1937) գրող բանասեր թարգմանիչ կինոդրամատուրգ: Ավարտել է Գորիսի ծխական դպրոցը (1910) Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1917) Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը (1923): Բակունցը չնայած ունեցել է հազիվ մեկ տասնամյակի գրական կյանք սակայն խոր հետք է թողել հայ խորհրդային արձակի զարգացման վրա: Կարմրաքար (1929) վեպում պատկերվող ժամանակաշրջանը 20-րդ դարի սկիզբն է՝ մինչև 1914 թ. օգոստոսը երբ սկսվում է պատերազմը։ Սոցիալական կյանքի տարբեր բևեռներում կանգնում են խոջա Հիբանի ձեռներեց որդին՝ Մկրտումը և բանակից նոր զորացրված Արզումանը։ Սրան ավելանում է Սալբիի շուրջ սրվող բախումը։ Տպագրված մասն ավարտվում է Մկրտումի և Արզումանի գժտությամբ։ Արզումանը մեկնում է ռազմաճակատ։ Դեպքերի զարգացումն այդուհետև մնում է առկախ։ Պահպանվել է նաև Զեյթայի ավերումը հատվածը՝ հուշելով որ գործողությունները պետք է շարունակվեին Զանգեզուրում՝ ներառելով 1914-ից հետո ընկած դեպքերը՝ ազգամիջյան ընդհարումներով դասակարգային պայքարի սրումով նաև` կյանքի վերափոխման իրադարձություններով։Մեծ է եղել Բակունցի հետաքրքրությունը Աբովյանի գործի նկատմամբ և Ա. Խանջյանի խորհրդով ու հանձնարարությամբ ձեռնարկում է վեպ գրել նրա մասին: Հեղինակն իր երկն անվանել է պատմական վեպ և այն մեր գրականության մեջ 1-ին փորձն է որ ներկայացնում է կոնկրետ պատմական անձնավորության կյանքն ու գործը: Վեպն այսօր Բակունցի ակադեմիական հրատարակության մեջ պայմանականորեն անվանված է Խաչատուր Աբովյան սակայն սա հեղինակի ընտրած վերնագիրը չէ: Վեպից մեզ հասած հատվածները երեքն են` վերնագրված արդեն հեղինակի կողմից` Լիբեր Արմենիեր Դեպի լյառն Մասիս և Գործ Մարյանա դստեր Մկրտումի:
Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.