Avetik Isahakyan (October 30 1875 - October 17 1957) was a prominent Armenian lyric poet writer and public activist.Բանաստեղծ արձակագիր հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրի քաղաքից ոչ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում այժմ՝ Իսահակյան: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Մեծանուն պոետը բարձրարժեք քնարերգության ու հայրեներգության հետ միաժամանակ գրել է մաքառման ըմբոստացման բանաստեղծություններ փիլիսոփախոհական պոեմներ (Աբու-Լալա Մահարի 1909-11): Աբու-Լալա Մահարի պոեմում ներհունորեն բախվում և հարաբերվում են ժամանակի սոցիալական կացությունը և մարդկային կյանքի բնական օրենքները: Սակայն պոեմի հերոսի ապրումների հակասականությունը դառնությունների թանձրացումները երբեք չեն հանգում անհույս փլուզումների այլ հավասարակշռվում են առավել հզոր տրամադրությամբ՝ աշխարհապաշտությամբ: Նրա որոնող ոգին մղվում է դեպի կախարդող հեռուները: Իսահակյանի ողջ ստեղծագործությունը ժողովրդական իդեալների ու ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհընկալման վարքի ու արժանապատվության կնիքով: Այդ ոգով են տոգորված լեգենդները հեքիաթները (Շիդհարը 1907 Հավերժական սերը 1919 Լիլիթ 1921) արձակ էջերը (Համբերանքի չիբուխը 1928): Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին:
Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.