Avetik Isahakyan (October 30 1875 - October 17 1957) was a prominent Armenian lyric poet writer and public activist.Բանաստեղծ արձակագիր հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրի քաղաքից ոչ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: 1897 -ին տպագրել է Երգեր և վերքեր բանաստեղծությունների առաջին գիրքը: 1899-1906-ին ստեղծել է Հայդուկի երգեր բանաստեղծությունների շարքը որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա Ձյունն է եկել ծածկել հիմա... Հայաստանին Ահա նորեն գարուն եկավ բանաստեղծությունները: Բանաստեղծը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. ...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի ապրեի Արարատը մերը տեսնեի...- սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում որ կգա ժամանակը երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:1926-ին պոետն այցելեց Խորհրդային Հայաստան և հրատարակեց բանաստեղծությունների իր նոր ժողովածուն և մի շարք պատմվածքներ։ 1930-ին կրկին մեկնում է արտասահման իսկ 1936-ին վերջնականապես վերադառնում հայրենիք։Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին:
Piracy-free
Assured Quality
Secure Transactions
*COD & Shipping Charges may apply on certain items.